Չարլզ Ուեբսթեր Հովթորն
Չարլզ Ուեբսթեր Հովթորն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1872[1][2][3] |
Ծննդավայր | Clark Center, Քլարկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Վախճանվել է | նոյեմբերի 29, 1930[1][2] (58 տարեկան) |
Մահվան վայր | Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Shinnecock Hills summer school? |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | ժանրային նկարչություն և դիմապատկեր |
Աշակերտներ | Ուիլյամ Հ. Ջոնսոն և Ruth Pratt Bobbs? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Charles W. Hawthorne Վիքիպահեստում |
Չարլզ Ուեբսթեր Հովթորն (անգլ.՝ Charles Webster Hawthorne, հունվարի 8, 1872[1][2][3], Clark Center, Քլարկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ - նոյեմբերի 29, 1930[1][2], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ և ուսուցիչ։ ԱՄՆ-ի Ազգային գեղարվեստի ակադեմիայի լիիրավ անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1900 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, աշխատել է արտադրամասում, սովորել է գիշերօթիկ դպրոցում։ Նկարչություն սովորել է Գեղարվեստի ազգային ակադեմիայում և Նյու Յորքի Նկարիչ-ուսանողների լիգայում։ Եղել է Ֆրենկ Դյումոյի և Ջորջ դե Ֆրոստ Բաշի աշակերտը։ Ավելի ուշ ուսումը շարունակել է արտասահմանում` Նիդեռլանդներում և Իտալիայում։ Նկարչության դասեր է վերցրել Վիլյամ Չեյզից, ով մեծ ազդեցություն է թողել նկարչի ստեղծագործության վրա։ Սովորելու ընթացքում Հովթորնն իր ուսուցչի` Վիլյամ Չեյզի, օգնությամբ որոշում է բացել իր սեփական արվեստի դպրոցը հայրենիքում։ Նյու Յորքից և Փարիզից հետո նա Մասսաչուսեթս նահանգում ընտրել է վայր իր դպրոցի համար, որտեղ կազմակերպում է կերպարային գեղանկարչության դասեր։ 1908 թվականին դարձել է ԱՄՆ-ի Գեղարվեստի ազգային ակադեմիայի թղթակից անդամներից մեկը, իսկ արդեն 1911 թվականին՝ ակադեմիայի լիիրավ անդամ։ 1917 թվականին գտնվելով Փարիզում` Հովթորնը դարձել է Ֆրանսիայի Գեղեցիկ արվեստների ազգային համայնքի լիիրավ անդամ։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլզ Վեբսթեր Հովթորնը հայտնի ամերիկացի նկարիչ է, ով նկարել է կտավներ և մի շարք ժանրային նկարներ։ Նկարչի աշխատանքներ պահպանվում են Մետրոպոլիտեն թանգարանում, Վուստերսկյան արվեստի թանգարանում, Օլբրայթ-Նոքս պատկերասրահում և այլ վայրերում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կարմիր ժապավենակապ
-
Տիկինը կարմիրում
-
Կարմիր զգեստը
-
Կանացի հագուստ
-
Իմպրեսիոնիստական կերպար
-
Կարող կինը
-
Կարմիր զգեստում
-
Նավթաարդյունաբերական յուղ
-
Հարսանեկան զգեստ
-
Սիրահարվածները
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Charles Webster Hawthorne — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lauren Rogers Museum of Art (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Ուեբսթեր Հովթորն» հոդվածին։ |
|
- Հունվարի 8 ծնունդներ
- 1872 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Նոյեմբերի 29 մահեր
- 1930 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- 20-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի դիմանկարիչներ
- Ամերիկացի մանկավարժներ
- Ամերիկացի նկարիչներ